Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Բարսելոնում ընդհարվել են Կատալոնիայի անկախության կողմնակիցներն ու հակառակորդները

Բարսելոնում ընդհարվել են Կատալոնիայի անկախության կողմնակիցներն ու հակառակորդները
13.10.2017 | 13:42

Բարսելոնի կենտրոնում ընդհարվել են Կատալոնիայի անկախության կողմնակիցներն ու հակառակորդները։ Մարդիկ սկսել են միմյանց վրա աթոռներ նետել։ Ոստիկանները ձերբակալել են կռվի 20 մասնակցի` հայտնում է La Vanguardia-ն։ Տեղեկություններ կան, որ ընդհարմանը մասնակից են եղել ֆուտբոլային խուլիգաններն ու ուլտրաաջ խմբավորումների անդամները։
Վնասվածքներ է ստացել առնվազն 1 ոստիկան։

Դիտվել է՝ 1148

Մեկնաբանություններ